
Նշվել է միաժամանակ բազմաթիվ գործեր ձեռնարկելու սովորության վտանգը

Միաժամանակ մի քանի գործ անելու կարողությունը ցանկացած պաշտոնի համար դիմող դիմորդի արժեքավոր հատկանիշներից է: Այնուամենայնիվ, շատ բաներ միաժամանակ ստանձնելու ցանկությունը կարող է վտանգավոր լինել հոգեկան առողջության համար։ Այս մասին, shatnews-ի փոխանցմամբ՝ Газета.Ru-ին ասել է Բիբիգուլ Կուշալիևան։
«Ամեն ինչ, ամենուր և անմիջապես անելու սովորությունը հանգեցնում է նյարդային համակարգի հյուծման, հուզական այրման, դեպրեսիայի և նևրոզի: Շատ ավելի ճիշտ ու արդյունավետ է առաջնահերթությունները ճիշտ սահմանել՝ առանձնացնել առաջնային ու երկրորդական բաները, մի բան լավ անել, հետո անցնել հաջորդ գործին»,- մեկնաբանում է փորձագետը։
Հոգեկանի հետ կապված խնդիրներից խուսափելու համար նյարդահոգեբանը խորհուրդ է տալիս չծանրաբեռնվել տարբեր գործերով և ուղեղին հանգստի համար գոնե փոքր ընդմիջումներ տալ: