«Իմամօղլուին կհաջողվի գերազանցել Էրդողանին». Le Monde

Ֆրանսիական «Le Monde» պարբերականը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վերաբերյալ վերլուծություն է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ պարբերականը զուգահեռներ է անցկացրել երկար տարածություն անցնող վազորդի և Իմամօղլուի միջև, ինչպես նաև նրան անվանել «Ստամբուլի Ջոկեր».

«Ստամբուլի քաղաքապետը երկար տարածություն անցնող վազորդի պես շաբաթներով երկրի մի ծայրից մյուս ծայրն այցելություններ է իրականացնում»:

Պարբերականը «Ընտրություններ Թուրքիայում. Ստամբուլի Ջոկեր» վերնագրով հրապարակած վերլուծության մեջ նշել է, որ Ստամբուլի գործող քաղաքապետը ընդիմադիր կարևոր դերակատարներից մեկն է, ապա, մեկնաբանելով ընդիմադիրների հնարավոր հաղթանակը, գրել. «Ընդդիմության՝ ընտրություններում հաղթանակի պարագայում, շատերն են երազում Իմմաօղլուին տեսնել երկրի գլխին՝ որպես փոխնախագահ»:

Ըստ ֆրանսիական «Le Monde»-ի՝ Իմամօղլուն, ով վերլուծությունների համաձայն՝ կհաջողի գերազանցել Էրդողանին, գործում է ոչ թե իր, այլ մեկ ուրիշի համար:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Հիշեցնենք որ, Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որի ընթացակարգին վերաբերող ժամանակացույցն արդեն մարտի 14-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական թերթում:

Տեսանյութեր

Լրահոս