
Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ը և «Միլան»-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները:
Լոնդոնի «Չելսի»-ն, տանն ընդունելով Մադրիդի «Ռեալ»-ին, զիջեց 0:2 հաշվով: «Արքայական ակումբը» երկու խաղերի ընդհանուր 0:4 հաշվով հաղթանակի արդյունքում կշարունակի պայքարը կիսաեզրափակիչում:
Օրվա մյուս՝ «Նապոլի»-«Միլան» խաղում գրանցվեց 1:1 հաշիվը: Սակայն թիմերի առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «Միլան»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումները կկայանան ապրիլի 19-ին` «Բավարիա»-ն կընդունի «Մանչեսթեր Սիթի»-ին, իսկ «Ինտեր»-ը սեփական հարկի տակ կխաղա «Բենֆիկա»-ի հետ: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: