Վիլանովայի համալսարանում Հովնանյանի անվան կրթաթոշակառուների թիվը տարեցտարի ավելանում է
Իր ստեղծման օրվանից ի վեր՝ կրթությունը միշտ եղել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի («Դը Հ.Հովնանյան Ֆեմիլի Ֆաունդյշն մասնաճյուղ») առանցքային արժեքներից մեկը: Ավելի քան մեկ տասնամյակ Հիմնադրամը հայ և այլազգի ուսանողներին տրամադրում է կրթաթոշակ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատություններում որակյալ կրթություն ստանալու համար:
Որպես իր կրթաթոշակային ծրագրի մի մաս՝ Հիմնադրամը Վիլանովայի համալսարանում ստեղծեց բարեգործական հիմնադրամ՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հիմնադիր և Վիլանովա համալսարանի շրջանավարտ (56 թ.) լուսահոգի Հիրայր Հովնանյանի անունով: Հովնանյան կրթաթոշակային հիմնադրամի միջոցով պարոն Հովնանյանը ցանկանում էր հնարավորություն տալ այլ երիտասարդների ևս ստանալու այնպիսի բարձրակարգ կրթություն, ինչպիսին իրենն էր, որն իրեն օգնեց դառնալ հաջողակ վարպետ շինարար և ձեռներեց:
Դրամաշնորհը, որը կազմում է երեք միլիոն դոլարից ավելի, թույլ է տալիս Վիլանովայի համալսարան լրիվ դրույքով ընդունվող՝ բակալավրիատում սովորող հայազգի ուսանողներին, դիմել կրթաթոշակի համար: Կրթաթոշակի համար կրկնակի դիմելու դեպքում՝ բակալավրիատում սովորող ուսանողների կրթաթոշակի տրամադրման տևողությունը կարող է երկարաձգվել՝ կախված նրանց ակադեմիական առաջադիմությունից և ֆինանսական կարիքներից:
Դիմորդների հայտերը դիտարկվում են՝ ելնելով նրանց ակադեմիական նվաճումներից, առաջնորդության հմտություններից, համալսարանի թեստավորման միավորներից, ինչպես նաև ֆինանսական կարիքներից: Հովնանյան կրթաթոշաառուները կարող են օգտագործել շնորհված միջոցները` ծածկելու համապատասխան ծախսերը, ինչպիսիք են ուսման վարձը, սենյակը և սնունդը: 2022-2023 ուստարվա համար ընդհանուր առմամբ շնորհվել է 22 կրթաթոշակ՝ 128.558 ԱՄՆ դոլարի չափով, որից 16-ը՝ տրվել է հայկական ծագում ունեցող ուսանողների։
Վիլանովայի՝ հայ ուսանողական միությունը ծաղկում է. այժմ 25 ուսանող ունի: Հովնանյան կրթաթոշակառու 20-ամյա Իզաբելլա Բալյանը, ով Մասաչուսեթս նահանգի Վինչեստեր քաղաքից է, նշում է. «Պապս մանուկ հասակում փախել է Հայոց ցեղասպանությունից և գաղթել Լիբանան, որտեղ էլ ստեղծել է իր ընտանիքը։ Լիբանանից հայրս և իր ընտանիքը ներգաղթեցին Ամերիկա, երբ նա վեց տարեկան էր: Ես միշտ ամուր եմ պահել իմ նախնիների հավատքի և տոկունության արժեքները և Վիլանովայում հույս ունեմ շարունակել տարածել հայկական մշակույթը»: Իզաբելլան հավատարիմ է մնում իր խոսքերին` ստանձնելով ղեկավար դեր համալսարանի Հայ ուսանողների ասոցիացիայի շրջանակներում, որն անհավանական աշխատանք է կատարում` կրթելով Վիլանովացիներին հայերի և Հայաստանի Հանրապետության համար կարևոր հարցերի շուրջ:
Շուտով՝ 2024 թվականին, համալսարանն ավարտում է 21-ամյա Մայքլ Ստամբուլյանը, Նյու Ջերսիի Ռոբինսվիլ քաղաքից: Նա երախտապարտ է իրեն տրամադրված կրթաթոշակի համար: «Ես 100%-ով հայ եմ, և ես և իմ ընտանիքը մեծ հպարտություն ենք զգում մեր ազգային պատկանելությամբ: Ես սիրում եմ բարձրաձայնել իմ ինքնության և հայոց պատմությունը մասին: Վիլանովայի համալսարանում Հովնանյան ընտանիքի կրթաթոշակային ծրագիրը վկայում է այն սիրառատության և համայնքի զգացողության մասին, որը գոյություն ունի հայերի միջև: Երկու բան, որոնք Վիլանովան ինձ համար առավել գրավիչ են դարձնում՝ բարձրակարգ ակադեմիկոսներն են և ուժեղ համայնքը: Ինչպես հայերը, Վիլանովացիներն նույնպես ունեն համայնքի հզոր զգացում: Ես հպարտ եմ, որ հայ Վիլլանովացի եմ»։
Ի հավելումն Վիլանովայի ուսանողներին տրամադրվող տարեկան կրթաթոշակների՝ հիմնադրամը 2022 թվականի գարնանը 10 միլիոն դոլար նվիրաբերեց Վիլանովայի համալսարանին՝ աջակցելու մի քանի կարևոր ակադեմիական նախաձեռնությունների, ներառյալ Ֆալվի գրադարանի շարունակական արդիականացմանը: Այս նվերը բարձր գնահատելով՝ Վիլանովայի ուսանողական քաղաքի ամենանոր շենքերից մեկը, որը հայտնի է որպես «The Commons», այժմ կոչվում է «Հովնանյան սրահ»:
Հիմնադրամի 1986թ․ հիմնադրումից ի վեր, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը (H. Hovnanian Family Foundation) առավել քան $75 միլիոն դոլար է հատկացրել բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ համապատասխան նպատակներով հարյուրավոր նախաձեռնությունների և ծրագրերի համար՝ հիմնական նպատակ ունենալով օգնել հայ համայնքներին աշխարհով մեկ, ինչպես նաև Նյու Ջերզի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպություններին։