Թող կարդան՝ ՌԴ-ի հետ գազային մեր պայմանագիրը շատ լավ պայմանագիր է. Ադրբեջանն այդքան գազ չունի, անգամ ՌԴ-ից է գազ ներմուծում. Արմեն Մանվելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ  Արմեն Մանվելյանն է։

Հարցազրույցի մանրամասները՝ ստորև.

  • Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի աղմկահարույց հրամանագրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ գործող քաղաքական ռեժիմը խճճվել է Արցախի հարցի մեջ ու չգիտի՝ ինչ անել։ Իրավիճակի այս բարդակը ցույց է տալիս, որ այդ փաստաթղթի վիրտուալ առկայությունը ձեռնտու է գործող իշխանության համար, որն իր վրայից փորձում է գցել Արցախի կորստի պատասխանատվությունը։
  • Իրականությունը սարսափելի է, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության համար, որը գնում է նոր կապիտուլյացիայի ստորագրմանը։
  • Երբ այս անձինք եկան իշխանության, քանդեցին ողջ այն բանակցային փաթեթը, որը կառուցվում էր 30 տարի շարունակ, ինչն առաջին հերթին ձեռնտու էր Թուրքիային։ Պետք է հասկանալ՝ գործող քաղաքական ռեժիմն է լայն բացել դռները Թուրքիայի համար դեպի տարածաշրջան։ Դրանով իրենք իրավիճակ են փոխել տարածաշրջանում։ Գործող իշխող ռեժիմն է հրահրել նաև 44–օրյա պատերազմն իր անպատասխանատու հայտարարություններով։
  • Արևմուտքին գլոբալ առումով Հարավային Կովկասը հետաքրքիր չէ։ Այն հետաքրքիր է այնքանով, քանի դեռ այն Հարավային Կովկասը տեղավորում է  հակառուսականության և հակաիրանականության կոնտեքստում։
  • Մի բացահայտում անեմ. վերջերս ինձ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսում փակ քննարկումներից մեկի ժամանակ կոնգրեսականներից մեկի կողմից հնչեցվել է հետևյալ հարցը՝ «Իսկ դուք վստա՞հ եք, որ ինչպես Արցախի հայերը 2–3 օրում դուրս եկան Արցախից, հայերն էլ նույն կերպ Հայաստանից դուրս չեն գա»։ Սա նշանակում է՝ ինչպե՞ս կարելի է հույս դնել մի երկրի վրա, լինել մի երկրի անվտանգության երաշխավորը, ապագա կառուցել նրա հետ, ով մի քանի օրում լքում է իր երկիրը։ Սա առաջին հերթին մեսիջ է՝ ուղղված ՀՀ քաղաքական իշխանությանը՝ առ այն, որ իրենք անհույս են, վստահելի չեն ու չեն պատրաստվում իրենք իրենց երկիրը, իրենց հայրենակիցներին պաշտպանել։
  • Ադրբեջանը երբեք սրանց հետ վերջնական պայմանագիր չի ստորագրի, որովհետև նրանք հասկանում են՝ այս մարդիկ՝ ՀՀ գործող իշխանությունները, մեծ նվեր են իրենց համար։ Եթե ստորագրվի էլ, ապա ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ կստորագրվի։ Այս իշխանությունն ատում է Արցախն ու Հայաստանը, նրանք կապ չունեն Հայաստանի հետ ու եկել են իրենց իշխանությունը պահելու։ Այս իշխանությունները մտածում են՝ իրենցից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։ Արդեն այն խոսույթն են առաջ տանում, որ Հայաստան կարող է չլինի։ Իրենց չի հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը։ «Հայաստան կարող է չլինի» ձևակերպումը վերջնագիր է։ Այսինքն՝ նրանք պատրաստ են փակել դռներն ու գնալ ու իրենցից հետո չթողնել ոչինչ, չթողնելով Հայաստան պետություն։ 
  • Ցանկացածին, ով հակառուսական հայտարարություններ կանի, Եվրոպառլամենտում պատրաստ են ծափահարել, որովհետև իրենց թշնամին Ռուսաստանն է։

Կարդացեք նաև

  • Պուտինյան քաղաքական ռեժիմում շատ կարևոր է անձի՝ իրենց նախագահի գործոնը։ Երբ դու ընդդեմ ՌԴ նախագահի հայտարարություններ ես անում, Ռուսաստանում դա ընդունում են՝ որպես ընդդեմ Ռուսաստան պետության հայտարարություն։ Սա շատ լավ են հասկանում Ադրբեջանում ու առհասարակ չեն հասկանում Հայաստանում։ 
  • Արևմուտքին հետաքրքիր չէ՝ կլինի՞ Հայաստան, թե՞ ոչ․ կարևորը, 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից։ 
  • ՔՊ-ականների երազած առանց սահմանի, առանց զորքի Հայաստանում ադրբեջանցիներն ազատ ելումուտ են ունենալու ու առնվազն, այսպես կոչված, անկլավներում զորք են մտցնելու։ Սրանով մեկնարկ կտրվի Հայաստանի ոչնչացման քաղաքական ծրագրին։ 
  • Ադրբեջանը մեզ գազ չի վաճառի, որովհետև ինքը չունի այդքան գազ։ Ադրբեջանի ողջ գազը գնում է Արևմուտք։ Ավելին, Ադրբեջանն անգամ ներքին կարիքների համար ՌԴ-ից գազ է ներմուծում։ Երկրորդը, ԽՍՀՄ ժամանակ եղած Հայաստանն Ադրբեջանին կապող գազամուղն արդեն վաղուց չկա։ Եվ երրորդ, գազը քաղաքականություն է, ու այն 175 դոլար գինը, որով ՌԴ-ն մեզ գազ է տալիս, քաղաքական է։ ՌԴ-ն մեզ գազ է տալիս քաղաքական գնով։ Նույն Ադրբեջանն իր եղբայր Թուրքիային գազ է տալիս 300 դոլարով։ Պետք է հասկանալ նաև, որ հայկական կոնյակը երբեք Ադրբեջանում չի վաճառվելու, որովհետև Ադրբեջանը երբեք Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման չի գնա։ 
  • Սերժ Սարգսյանի կնքած գազային պայմանագիրը շատ լավ պայմանագիր է։ Gov.am-ում այդ պայմանագիրը կա, եթե ուզում են, թող մտնեն, տեսնեն՝ այդ պայմանագիրը որևէ երկրի՝ մեզ գազ վաճառելու մենաշնորհային իրավունք չի տալիս։ Բացի դրանից, այդ պայմանագիրն անցել է ՍԴ-ով, և այն ամբողջովին սահմանադրական է։ 
  • Հայ մարդու տեսակի ոչնչացում է գնում, գրվում են պատմության դասագրքեր, որոնցում կեղծում են հայոց պատմությունը, ու սա շատ բարդ ու մի քանի խորություն ունեցող կոմպոնենտ է։ Խաղաղության անվան տակ իրականության մեջ սրանք տանում են Հայաստան պետության ոչնչացման։

  • Սոցհարցման արդյունքներով՝ Հայաստանի բնակչության 77 տոկոսը համոզված է, որ Արցախը պետք է վերադարձվի։ Սա այս համընդհանուր ապատիայի մեջ շատ կարևոր ցուցիչ է։ Հարկավոր է սա կապիտալիզացնել։ Պետք է այլընտրանքային ծրագրով հանդես գալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս