Հուլիսի վերջին օրը բազմաթիվ լրատվական գործակալություններով տեղեկատվություն տարածվեց՝ ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիայի երկրների՝ համաշխարհային շուկաներ դուրս գալու համար տրանսպորտային երթուղի ստեղծելու հարցում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։ Սակայն տեղեկություններ չեն եղել այն մասին, թե ինչ համատեքստում է այդ մտադրությունները ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Եվրոպայի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ:
«ԱՄՆ Կոնգրեսը կհետևի Վրաստանի ընտրություններին ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում մարտի 13-ին կայացել է «Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում` ավելի քան մեկ տասնյակ կոնգրեսականների, փորձագետների, Կոնգրեսի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների և լրատվամիջոցների ներգրավվածությամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանն է։
Այս օրերին հայության շրջանակում ամենատարածված հարցն է, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգների կառավարությունն այդքան վճռականորեն և արագորեն աջակցեց Իսրայելին, բայց ոչ Հայաստանին և Արցախին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալել ԱՄՆ իշխանություններից, ճնշումներ կլինե՞ն Ադրբեջանի ուղղությամբ:
Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումներ: Այս մասին հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միանալ Թոմ Լանտոսի նախաձեռնած լսումներին:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում են ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ «Ազատության աջակցության ակտ»-ի 907-րդ հոդվածից հրաժարվելու միջոցով»,- այս մասին իր հոդվածում գրում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան, Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինը։