Բաժիններ՝

Տավարի մսով, սալորաչրով ու ձվով աղցան

Բաղադրիչները

  • տավարի փափկամիս- 200 գ
  • ձու- 4 հատ
  • վարունգ- 200 գ
  • սալորաչիր- 150 գ
  • պինդ պանիր- 200 գ
  • ընկույզ- 100 գ
  • մայոնեզ- 4-5 ճ/գ
  • կանաչի
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Տավարի միսը 1-1,5 ժամ եփեք: Ձվերը 10 րոպե եփեք:

Տավարի միսը, վարունգն ու սալորաչիրը փոքր կտորներով կտրատեք: Ձվերն ու պանիրը քերիչով քերեք: Ընկույզը մանր կտրատեք:

Կարդացեք նաև

Ափսեի մեջ օղակաձև շերտ-շերտ շարեք տավարի միսը, ձուն, վարունգը, սալորաչիրը ընկույզի հետ, պանիրը:

Շերտերից յուրաքանչյուրի վրա աղ արեք ու մայոնեզ քսեք:

Աղցանը 1 ժամով տեղադրեք սառնարանում: Մատուցելիս զարդարեք կանաչիով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս