Բաժիններ՝

Իսպանիայի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է Պեդրո Սանչեսին

Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) վարչապետի պաշտոնում հաստատել է Իսպանիայի Սոցիալիստական ​​աշխատավորական կուսակցության (PSOE) առաջնորդ Պեդրո Սանչեսի թեկնածությունը։

Քվեարկության արդյունքների համաձայն, որոնք հեռարձակվել են պալատի կայքում, 350 խորհրդարանականներից 179-ը կողմ է արտահայտվել վարչապետի պաշտոնում PSOE-ի ղեկավարի վերընտրմանը։ Հաստատման համար նրան անհրաժեշտ էր առնվազն 176 պատգամավորի ձայն։ Սանչեսի թեկնածությանը կողմ են քվեարկել նաեւ Կատալոնիայի անկախությանը սատարող քաղաքական ուժերը։ Նրանց աջակցությունն անհրաժեշտ էր, որպեսզի PSOE-ի ղեկավարը քվեարկության առաջին փուլում հաստատվեր վարչապետի պաշտոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս