
27-ամյա Ծովիկ Բ.-ն հայտնաբերվել է Գյումրիում

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 15-ին Գյումրի քաղաքի Հ. Սարգսյան փողոցում հայտնաբերել և Արարատի բաժին են տեղափոխել 27-ամյա Ծովիկ Բ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: