
47-ամյա Մհեր Հ.-ն հայտնաբերվել է Հաղթանակ զբոսայգում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 14-ին Հաղթանակ զբոսայգում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 47-ամյա Մհեր Հ.-ին, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: