Բայդենը վստահեցրել է, որ դեմ է Իսրայելի կողմից Գազայի օպուպացիային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին բացատրել է, որ ԱՄՆ-ի տեսանկյունից՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան սխալ կլինի, և տեւական խաղաղության միակ ճանապարհը մնում է «երկու պետություն» բանաձեւը՝ իսրայելական և պաղեստինյան։ Այս մասին Բայդենը հայտարարել է մամուլի ասուլիսում։

Բայդենը և Նեթանյահուն, ըստ պաշտոնական տվյալների, վերջին անգամ հեռախոսով զրուցել են երեքշաբթի օրը, հաղորդում է BBC-ն։ Բայդենն արդեն հայտարարել է, որ դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի հնարավոր օկուպացմանը։

Նեթանյահուն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի պարտությունից հետո Իսրայելը պետք է անորոշ ժամանակով «կրի Գազայի հատվածի անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը»։

Տեսանյութեր

Լրահոս