«Հայաստանի հետ մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների համաձայն»,-այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե արդյոք կա նոր քաղաքական երկխոսություն ՀՀ իշխանությունների հետ։ Նա նշեց, որ կա, ըստ երկկողմ փաստաթղթերի։
Թուրքիայի արևելյան հատվածքում գտնվող հայկական Վան քաղաքի ափերը ողողող Վանա լճում, որը Թուրքիայի վերահսկողության տակ է անցել 1923-ին Լոզանի պայմանագրով, կա շուրջ 1 կմ երկարությամբ, կղզին ցամաքի հետ կապող հնագույն (անտիկ) ճանապարհ:
Թերապևտ և սննդաբան Ելենա Տիխոմիրովան նշել է աշնանային երեք ամենաօգտակար մթերքները։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գտնում է, որ ոչ այնքան Հայաստանն է ցանկանում փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, որքան դա պարտադրվում է նրան գուցե ինչ-որ քաղաքական գործիքների միջոցով, այն մարդկանց միջոցով, որոնք Հայաստանի ներսում կարող են հայ ժողովրդին օտար շահեր հետապնդել։ Այս մասին Զախարովան հայտարարեց հերթական ճեպազրույցի ընթացքում։
Իրականում այդպիսի ճշմարտության թիվ մեկ շահառուն հասարակությունն է, որը միայն ճշմարտությամբ կարող է պայքարել առավելապես իշխանության, բայց նաև տարբեր ընդդիմությունների կողմից իրեն խաբելու, մանիպուլացնելու դեմ։