Մոսկվան և Բաքուն Ռեշտ-Աստարա հատվածի կառուցման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն. ՌԴ առաջին փոխվարչապետ

Ռուսաստանը և Ադրբեջանը մինչև 2023 թվականի վերջ պետք է համաձայնագիր ստորագրեն՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու մի հատվածի կառուցման մասին՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման շրջանակներում։ Այս մասին «Տրանսպորտի շաբաթ» ֆորումի լիագումար նիստում ասել է ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

Փոխվարչապետի խոսքով՝ 2028 թվականից Հյուսիս-Հարավ երթուղին ամբողջությամբ կգործարկվի։ Միաժամանակ, բեռնափոխադրումները կավելանան տարեկան 15 մլն տոննայով։ Նա նշել է, որ դրանք բավականին հավակնոտ ծրագրեր են, սակայն դրանք իրականացվում են, հաղորդում է Российская газета-ն։

Բելոուսովը նաև ասել է, որ տրանսպորտային միջանցքում եռակողմ միջազգային օպերատոր ստեղծելու գաղափարը դեռ քննարկվում է։ Ռուսաստանը նման առաջարկով հանդես եկավ մեկ տարի առաջ։ Ակնկալվում է, որ օպերատորի կազմում կլինեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս