Էրդողանը կմեկնի Գերմանիա՝ հանդիպելու կանցնլերի և նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 17-ին կմեկնի Գերմանիա։ Թուրքական աղբյուրը նշում է, որ այցի ընթացքում սպասվում է Էրդողանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում կքննարկվի Գազայի հարցը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային այլ հարցեր։ Նշվում է նաև, որ սպասվում է հանդիպում Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։

Գերմանիան Թուրքիայի խոշոր առևտրային գործընկերներից է և նպատակ կա երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մինչև տարեվերջ հասցնել 50 մլրդ դոլարի։ Թուրքական աղբյուրի մեկնաբանմամբ՝ Էրդողանի այցը հենց այդ տեսանկյունից շատ կարևոր է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930