Հայաստանի բանկերի միությունը նոր նախագահ ունի

Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Դանիել Ազատյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրությունից:

«Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով ՀԲՄ նախագահ է ընտրվել Դանիել Նորայրի Ազատյանը։

ՀԲՄ գործունեության հիմնական նպատակն է Միության անդամ բանկերի շահերի ներկայացումը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում, տեղական և միջազգային կառույցներում:

Առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է ակտիվացնել ՀԲՄ դերակատարությունը հատկապես բանկային մասնագետների կրթության, բանկային ոլորտում վերջին տարիներին տեղ գտած փոփոխություններին և զարգացումներին համահունչ աշխատանքների իրականացման ասպարեզներում:

ՀԲՄ նորընտիր նախագահ Դանիել Ազատյանն ունի շուրջ 25 տարվա հարուստ աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում. եղել է Բանկի գործադիր տնօրեն, ինչպես նաև զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական բանկում՝ հանդիսանալով Գործադիր կոմիտեի անդամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930