
Հնդկաստանի հյուսիսում առնվազն 38 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

Հնդկաստանում լեռան լանջից ավտոբուսի ընկնելու հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել։
Այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը։
Ավտովթարը տեղի է ունեցել Դոդայի շրջանին մերձակա լեռնային տարածքում։ Քիշթվար քաղաքից Ջամու մեկնող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել զառիթափով:
Ավտոբուսում եղել է 55 մարդ։ Ողբերգության վայրում աշխատում են փրկարարները։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Նա նաև հայտնել է ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներին և զոհերի ընտանիքներին դրամական փոխհատուցում հատկացնելու մասին: