Քալագյոշ՝ տավարի մսով
Բաղադրիչներ
Տավարի փափկամիս- 500 գրամ
Մածուն- 1 կգ
Ջուր- կես լիտր
Ալյուր- 4 ճ/գ
Ոսպ- 500 գրամ+ 3 բաժակ ջուր
Սոխ- 3 գլուխ
Սխտոր- 3 պճեղ
Կարագ
Լավաշ
Պատրաստման եղանակը
Ոսպը լավ լվանալ և 3 ժամ թրջել 3 բաժակ ջրում, այնուհետև եփել։ Ալյուրը մաղել և ջրով խառնել, որպեսզի գնդիկներ չմնան։ Ավելացնել մածունը, լավ խառնել և դնել գազօջախին, եփել այնքան, մինչև թանձրանա։
Սոխը լուսնաձև կտրատել և կարագով սոխեռած անել։ Տավարի միսը նախապես խաշել, և թելիկների տեսքով մանրացնել։ Առանձին թավային մեջ կարագը հալեցրեք և ավելացրեք միսն ու լավ տապակեք։ Լավաշը կտրատեք խորանարդաձև և թավայի մեջ՝ առանց կարագի, չորացրեք։
Եփած մսի 200 գրամ արգանակի մեջ սխտոր ճզմեք։
Մատուցելու համար նախատեսված կավե ամանի մեջ լցրեք չորացրած լավաշը, ավելացրեք սոխեռածը, մածունով խառնուրդը և սխտորով արգանակը։ Այնուհետև վրան լցրեք ոսպն ու տապակած միսը։ Եվս մեկ շարք ավելացրեք լավաշը, մածունով խառնուրդը, մեջտեղում սոխեռածն ու տապակած միսը։
Բարի ախորժակ։