«Համաձայն եմ, որ Ռուսաստանը լավ դաշնակից չի, բայց ՌԴ-ի հետ թշնամանա՞լ. դա կարող է մահացու լինել  մեր երկրի համար». հարցում

Հայաստանի և Ռուսաստանի առաջին խոսափողները հերքել են երկու երկրների միջև լարված հարաբերությունների մասին դիտարկումները, բայց ժամանակ առ ժամանակ հանրությունն ականատես է լինում պարբերական լարումների, երբ երկու կողմերի տարբեր պաշտոնյաներ արձանագրում են այդ հարաբերություններում առկա խնդիրները:

Նիկոլ Փաշինյանն ինքն էլ առիթը բաց չի թողնում խոսելու ՌԴ ձախողումների մասին, իսկ տարբեր շրջանակներ արձանագրում են՝ ՀՀ-ն պետք է փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, թեև, ըստ էության, Արևմուտքում դեռ չի ձևակերպվել հստակ այլընտրանքը:

«Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք». 168.am-ն այս հարցի պատասխանը լսել է քաղաքացիներից:

«Պետք չէ փոխել, որովհետև եթե ռուսը չլիներ՝ մեզ կերել էին»,- վստահեցրեց մի քաղաքացի:

Կարդացեք նաև

Մեկ ուրիշն էլ արձանագրեց, որ Արևմուտքն այս տարածաշրջանում շահեր ունի, սակայն պետք չէ մոռանալ Իրանի և Ռուսաստանի դերակատարման մասին:

Հույսը սեփական ուժերի վրա դնելու մասին խոսեցին մեր մի քանի հայրենակից, իսկ այդ համատեքստում մեր զրուցակիցներից մեկն արձանագրեց. «Արևմուտքը գալու է մեզ համար կռի՞վ անի: Ոչ մեկն էլ մեզ համար կռիվ չի անելու, բայց դնել ու բոլորի, նաև՝ Ռուսաստանի հետ թշնամանա՞լ: Համաձայն եմ, որ Ռուսաստանը լավ դաշնակից չի եղել մեզ համար,  բայց ՌԴ-ի հետ թշնամանա՞լ, կարծում եմ՝ դա կարող է մահացու լինել  մեր երկրի համար: Բայց երբեք ու երբեք ոչ անգլիական, ոչ ամերիկյան ու ոչ էլ ֆրանսիական նավերը չեն բարձրանա մեր լեռները:

Մենք մեզ վրա պետք է մեր հույսը դնենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս