Սուրեն Սուրենյանցը շեշտեց, որ ողբերգական հետևանքները կարող են նույնիսկ կասկածի տակ դնել պետականության գոյությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ որպեսզի ասածը շատ մերկապարանոց չհնչի, նա ընթերցողներին խորհուրդ տվեց դիտարկել Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի օրինակները, որոնք ստրատեգիական կողմնորոշման փոփոխության ճանապարհին ունեցել են մեծ տարածքային կորուստներ։
Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն փոխելու Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, ինչպես նաև ինտեգրացիոն կառուցվածքային կոնֆիգուրացիան։
Հայաստանի և Ռուսաստանի առաջին խոսափողները հերքել են երկու երկրների միջև լարված հարաբերությունների մասին դիտարկումները, բայց ժամանակ առ ժամանակ հանրությունն ականատես է լինում պարբերական լարումների, երբ երկու կողմերի տարբեր պաշտոնյաներ արձանագրում են այդ հարաբերություններում առկա խնդիրները:
Սուրենյանցի խոսքով՝ անհասկանալի է հայկական կողմի նվիրվածությունը բրյուսելյան հարթակին, երբ Բրյուսելն անգամ չի ցանկանում Ալիևին հանդիպման տանել, և կամ գուցե ռեսուրսները չեն բավարարում, քանի որ Արևմուտքը թաթախված է երկու պատերազմի մեջ:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր քաղաքական պայքար սկսելու մասին՝ նշելով, որ դրան մղել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը: