Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության բանակցություններին։
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «իրենց ճանապարհները» բաժանվում են այն ռելոկանտների հետ, որոնք հակառուսական դիրքորոշում են զբաղեցրել։
Անցակետում բեռնատարի մի օր կանգնելն արդեն իսկ մեծ վնաս է՝ անկախ պատճառներից. բեռնափոխադրող
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի ցանկացել մեկնաբանել Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևի` ՌԴ-ից մեկնած միլիարդատերերի և շոու բիզնեսի աստղերի շուտափույթ վերադարձի մասին հայտարարությունը` նշելով, որ բոլոր երկրների համար դա նորմալ գործընթաց է։
Արցախի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում:
Իսրայելը, ի պատասխան իր դիրքի հրթիռակոծության, գնդակոծում է Լիբանանի հարավային որոշ հատվածներ։
Հայաստանի Հանրապետության 2023թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմքում դրված է եղել 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Հայաստանի կենտրոնական բանկի՝ ՀՀ տնտեսական աճի վերջին՝ սեպտեմբերին արած կանխատեսումը 7.2 տոկոս է:
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ իշխանության բռնաճնշումների հետևանքով կալանքի տակ հայտնված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների:
Բրյուսելում ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրի կարծիքով՝ Իսրայելը մարտական գործողությունների այս փուլում կարիք չունի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների անհետաձգելի ռազմական օգնության, քանի որ ունի «բավարար ռազմական հնարավորություններ», բայց «հակամարտության ձգձգման կամ դրա աշխարհագրության ընդլայնման դեպքում նման օգնության կարիք կունենա»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին հանդիպում տեղի կունենա նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալել գյուղատնտեսության ոլորտում:
Անդրադառնալով Հարավային Կովկասոմ տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից խաղաղության գործընթացում կառուցողական ներգրավվելու անհրաժեշտությունը:
Ամիսներ առաջ Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջից առևանգված Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի հարազատներն իրենց հույսը չեն կորցրել, որ Վագիֆ Խաչատրյանը կվերադարձվի հայրենիք։
Հինգ տարի, ամենօրվա ռեժիմով մարդը ապականելով գնում ա առաջ, բայց մինչև էսօր իրա անփոխարինելիությանը սատարողներ կան… Խոսքս շարքային ՀՀ քաղաքացիների մասին չի բնականաբար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
«4-ամյա Միկան՝ 30 հոգու հետ Բամբակաշենի ռեստորանում ապրող փախստականներից է, այսօր լսեց, թե ինչպես եմ խոսում արցախյան բարբառով, երբ մենք այնտեղ էինք AGBU-ի սնունդ տրամադրող ծրագրով։ Նրա աչքերը հույսով լցվեցին և հարցրեց. «Եկել ես մեզ տուն տանելո՞ւ»:
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների մասին հարցին։
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև», ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին իր հոդվածում գրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա մասնավորապես, նշել է, թե Բաքուն, դրսևորելով ռազմավարական համբերություն, տասնամյակներ շարունակ բանակցել է «իր տարածքի օկուպացիան դադարեցնելու, միջազգային կազմակերպությունների որոշումները կյանքի կոչելու» և միջազգային իրավունքի […]
Stratfor-ի վերլուծաբանները անդրադառնում են նաև Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի վերջին հայտարարություններին, որոնցում հայ դիվանագետը նշել էր, թե ադրբեջանական ներխուժումը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա շաբաթներին։
Երեկ Ռիգայում երկրպագուները դիմավորել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին։
Առափնյա պահպանության ծառայությունը նշել է, որ փորձագետները փաստանշաններն ուղարկել են նավահանգիստ «կատալոգավորման և անալիզի համար»:
Թե երբ կբացվի ճանապարհը բեռնատարների համար, դժվար է ասել, կախված է նաև եղանակից:
2004 թվականի հոկտեմբերի 25-ին Սամվել Մայրապետյանը և Գոհար Քյալյանը ձեռք են բերել 1995 թվականի փետրվարի 15-ին հիմնադրված «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը՝ յուրաքանչյուրը 50-ական տոկոսի չափով։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել Իսրայելից գերեվարված բոլոր անձանց՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Իսրայելի կողմից Գազայի «ամբողջական» պաշարման առնչությամբ:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով մեքենավարներից մեկը տուժել է՝ սեղմվելով երկու վագոնների միջև։
Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներ են դիմել բռնի տեղահանված 708 անձ՝ ամբուլատոր բուժում ստանալու համար։ Հիվանդանոցներում ստացիոնար բուժում են ստացել 4 անձ, այս պահին ստացիոնար բուժման մեջ են գտնվում ևս 6 հոգի։
Փաստացի, ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ են դրել Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ–ն (նրանք առաջարկում էին հասկանալ այդ խնդիրը սահմանային դեմարկացիայից հետո) ու ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հետագայում արևմտյան հարթակներում ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումն էլ ներկայացնում է որպես «ձեռքբերում»: Մինչդեռ իրողությունն այն է, որ Արևմուտքը երբեք էլ հարցականի տակ չի դրել մեր երկրի տարածքային ամբողջականությունը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել ԱՄՆ դիրքերի ամրապնդման ուղղությամբ, ինչը ներառում է նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15, F-16, A-10 կործանիչների արագ տեղափոխումը՝ տարածաշրջանում գտնվող կործանիչների էսկադրիլիաների կազմն ընդլայնելու համար։
Զելենսկին հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայի համար կարևոր է սպառազինության երեք հիմնական տեսակ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, մեծ հեռահարության հրթիռները և հրետանին։
Էստեղ շատ լավ գիտեն, որ Նիկոլը Հայաստանը վերածել է ավտորիտար ծայրագավառի ու ժողովրդավարություն, մարդու իրավունք, խոսքի ազատություն ձեւակերպումները Հայաստանի դեպքում Էժեն Իոնեսկուի աբսուրդի ժանրից են։