Բաժիններ՝

Զելենսկին Բրյուսելում հանդիպել է Ստոլտենբերգի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ-ի գրասենյակում հանդիպել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայության հրապարակումը։

Նախքան բանակցությունների սկսելը Զելենսկին և Ստոլտենբերգը մամուլի ասուլիս են անցկացրել։

Զելենսկին հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայի համար կարևոր է սպառազինության երեք հիմնական տեսակ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, մեծ հեռահարության հրթիռները և հրետանին։

Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի լիարժեք աջակցությունն Ուկրաինային՝ շեշտելով, որ աջակցությունը կլինի ՀՕՊ համակարգերի, հրետանու և զինամթերքի տեսքով։

Ստոլտենբերգ-Զելենսկի հանդիպումը տեղի է ունենում արևմտյան երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստի նախօրեին․ «Ռամշտայն» ձևաչափի շրջանակներում դաշնակիցներն ամեն ամիս քննարկում են Կիևին ռազմական աջակցությունը։

Իսկ հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի նախագահն այցելել էր Բուխարեստ և բանակցություններ վարել Ռումինիայի նախագահի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս