
«Եթե Հայաստանը հրաժարվի ՌԴ միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների ուղիղ բանակցությունները». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության բանակցություններին։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա։ Եթե Ռուսաստանի միջնորդությունը մերժվի հայկական կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև ուղիղ բանակցությունները։
Մենք կվերլուծենք ցանկացած այլ հարթակ՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում ճշմարտությանը․ ոչ թե Ադրբեջանին, այլ ճշմարտությանը և միջազգային իրավունքին»,- հայտարարել է նա։