Դուք հավասարապես կիսում եք ՆՓ-ի հանցավոր գործողությունների/անգործության պատասխանատվությունը. Նինա Կարապետյանցը՝ Փաշինյանին սատարող փորձագետներին

Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը, բացի տիեզերական մանիպուլյատոր լինելուց, ունի ևս մի տիեզերական հատկություն՝ բառացիորեն, «փչացնել» էն մարդկանց, ովքեր իրեն սատարաում են։

Հինգ տարի, ամենօրվա ռեժիմով մարդը ապականելով գնում ա առաջ, բայց մինչև էսօր իրա անփոխարինելիությանը սատարողներ կան…  Խոսքս շարքային ՀՀ քաղաքացիների մասին չի բնականաբար։

Խոսքը տարբեր ոլորտների մասնագետ/էքսպերտ ներկայացող մարդկանց մասին ա։

Դուք հավասարապես կիսում եք ՆՓ-ի հանցավոր գործողությունների/անգործության պատասխանատվությունը, որովհետև հենց ձեր «վերլուծությունների», «հավաստիացումների» արդյունքում ա, որ էս ժողովուրդը չի կարողանում որոշում կայացնել՝ ՆՓ-ին և իր կործանարար գործունեությունը օր առաջ մերժելու մասին»։

Տեսանյութեր

Լրահոս