«Ստրասբուրգում իմ բոլոր զրուցակիցները չեն կասկածում, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, բայց էդ մասին բաց կխոսեն, երբ իրենց տղան՝ Նիկոլը, իր միսիան ավարտած կլինի»

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Էստեղ, Ստրասբուրգում, եվրոպական կառույցներում, Նիկոլին ասում են՝ «մեր տղան», ինչպես ժամանակին ասում էին Սահակաշվիլուն ու հիմա ասում են Զելենսկուն։

Էստեղ շատ լավ գիտեն, որ Նիկոլը Հայաստանը վերածել է ավտորիտար ծայրագավառի ու ժողովրդավարություն, մարդու իրավունք, խոսքի ազատություն ձեւակերպումները Հայաստանի դեպքում Էժեն Իոնեսկուի աբսուրդի ժանրից են։

Իմ բոլոր զրուցակիցները մեկ րոպե անգամ չեն կասկածում, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, բայց՝ էդ մասին շատ ավելի բաց կխոսեն ու Նիկոլի իշխանության ավտորիտար մռութը կջարդեն էն ժամանակ, երբ իրենց տղան (Նիկոլը) իր միսիան ավարտած կլինի։

Էդ ժամանակ Աշոտյանը տեղում կդառնա Եվրոպայի թիվ մեկ քաղբանտարկյալներից մեկը, Արմենին կխնդրեն, որ այս շենքում ելույթ ունենա ու նրան կծափահարեն։

Բայց էդ ժամանակ արդեն Հայաստան կարող է չլինել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031