Բաժիններ՝

Թարմ տոմատի սոուսի իտալական բաղադրատոմս

Բաղադրիչներ

Թարմ լոլիկ (առանց կեղևի) – 2 կգ

Գազար – 1 հատ

Ձիթապտղի յուղ – 1/4 բաժակ

Սոխ (խորանարդաձև կտրատված) – 3 հատ

Սխտոր (մանրացրած) – 8 պճեղ

Թարմ ռեհան (մանրացրած) – 1/3 բաժակ

Թարմ ուրց – 1 ճյուղ

Խնկածաղիկ – 1 ճյուղ

Դափնու տերև – 2 հատ

Մաղադանոս – 2 ճյուղ

Ծովի աղ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Մեծ կաթսայի մեջ լցնել ձիթապտղի յուղը, դնել միջին կրակի վրա և ավելացնել սոխը, սխտորը և գազարի կեսը՝ անցկացրած քերիչով:

2. Տապակել բանջարեղենը 6-8 րոպե՝ մինչև սոխը դառնա թափանցիկ:

3. Ավելացնել լոլիկը, ռեհանը, խնկածաղիկը, ուրցը, դափնու տերևը, մաղադանոսը: Աղ անել:

4. Եփել ցածր կրակի վրա 2-3 ժամ, կամ՝ մինչև պատրաստ լինելը (սոուսը պետք է ստացվի թանձր և միասեռ):

5. 30 րոպե առաջ՝ մինչև պատրաստ լինելը, ավելացնել գազարի մնացած կեսը (առանց քերելու):

6. Մատուցելուց առաջ սոուսի միջից հեռացնել կանաչիների ճյուղերը և գազարը: Մատուցել մսի, պաստայի և այլ ուտեստների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս