Տրանսպորտի մեկ ընդհանուր տոմսային համակարգը ե՞րբ է ներդրվելու. Լևոն Զաքարյան

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանն ավագանու նիստի ընթացքում հարց ուղղեց, թե երբ է հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդրվելու:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ իրականացվում են փորձարկման աշխատանքներ:

«Կարծում եմ, 2-3 ամիս կունենանք մեկ ուղղություն, որը հնարավորություն կտա փորձարկել, ու եթե նորմալ լինի, ապա մինչև տարեվերջ քիչ-քիչ փոփոխության կենթարկենք»,- պատասխանեց Հրաչյա Սարգսյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս