Ի՞նչ կապ ունի արտաքին միջավայրը, երբ դու բանակցությունը սկսում ես «քո սեփական զրոյական կետից», մարդկանց «ասֆալտին ես փռում», սևերի ու սպիտակների ես բաժանում, անձնական վրեժ ես լուծում, Շուշին դժգույն քաղաք ես համարում, ինչ պետք է՝ դա էլ բանակցում ես, Ալիևին կառուցողական ես համարում, Գորիս-Կապան ճանապարհը 21 կմ ադրբեջանցիներին ես հանձնում, հրաժարվում ես Արցախի ինքնորոշման իրավունքից, Արցախը հանձնում ես Ադրբեջանին, մոռանում ես թուրքական բայրաքթարների հարվածներն ու Թուրքիայից դրական ազդակներ ես ստանում… շարքը շատ մեծ է։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ներկա փուլում ՇՀԿ-ի զարգացման առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև ՇՀԿ հարթակում ռուս-չինական համագործակցության հեռանկարները:
Կատարվում է քննություն:
168․am-ի հետ զրույցում եվրոպացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտն ասաց, որ նման հարցերում դիրքորոշումը արտաքին գործընկերներին թելադրում է հենց այն կողմը, որը ներգրավված է որոշակի հակամարտությունում կամ հարաբերություններում։
Կուրիլյան Պարամուշիր կղզու Էբեկո հրաբուխը ծովի մակարդակից գրեթե 5 կմ բարձրության վրա մոխիր է նետել:
Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմեդ բին Զաեդ ալ Նահյանը մարտի 4-ին Աբու Դաբիում հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 3-ի թիվ ՆՀ-85-Ա հրամանագրով՝ Արթուր Ռազմիկի Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ։
Յուսուֆիի խոսքով՝ Մուրգաբում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ Մոսկվա) մարտի 4-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ:
Հաճախ կիբերլրտեսական ծրագրերի, հարձակումների թիրախ են դառնում լրատվամիջոցների ղեկավարները, լրագրողները: Հայաստանի ժուռնալիստների միությունը մասնագիտական աշխատանքային հանդիպումների շարք է սկսել, որոնցում ներգրավված կլինեն ԶԼՄ խմբագիրները, լրագրողները:
Բայդենն առաջիկայում շարունակելու է գտնվել մաշկաբանի վերահսկողության տակ։
Դու նստեցիր գողացած մեքենայի ղեկին, խոստանալով միամիտ, բայց քո գողությամբ հպարտ ուղեւորներին անվտանգ եւ «երջանիկ» ընթացք։
«Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն» ՊՈԱԿ լաբորատորիայից մարտի 4-ին Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեին հայտնել են, որ «Արցախկաթ» և «Առաջնեկ» ընկերությունների կաթնամթերքի արտադրանքների պարբերական փորձաքնությունների գործընթացում փետրվարի 27-ին Արցախկաթ ՓԲԸ թթվասերի արտադրանքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ մանրէ, իսկ մածուն արտադրանքի մեջ ԱՑԽՄ-ի թույլատրելի շեմից բարձր մանրէներ, իսկ «Առաջնեկ» ՓԲԸ կաթնաշոր արտադրանքում խմորասնկեր և բորբոսասնկեր։
Թե ինչ հարցեր են քննարկվել Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, հայտնի չէ։
Մարտի 2-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի, Ագաթանգեղոսի և Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
«Եթե ինստիտուցիոնալ առումով նայենք, դատական իշխանությունը և մասնավորապես Սահմանադրական դատարանը (ՍԴ), իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների ընթացքով չեն գնացել»,- 168.am-ում «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի ընթացքում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան և Իսպանիան Իսրայելին կոչ են արել չեղարկել Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերում նոր բնակարաններ կառուցելու ծրագրերը:
Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 120 000 ժողովրդի համար՝ հանգեցնելով մարդկանց ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների, ներառյալ՝ պարենի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների սղության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման և հարակից այլ պատճառներով։
Մարտի 3-ին, ժամը 08.45-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գևորգ Չաուշի հրապարակում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քիշնևը Մերձդնեստրից անվտանգության ռիսկեր չի տեսնում, բայց պատրաստվում է ցանկացած սցենարի։
2021 թվականի օգոստոսին և նոյեմբերին, երբ ադրբեջանական կողմը փակել էր Գորիս-Կապան ճանապարհը, Սյունիքի մարզի Բարձրավան գյուղը հայտնվել էր լիակատար շրջափակման մեջ։ Այդ օրերին միայն ԱԻՆ մեքենաներով էին կարողանում անտառներով հաց հասցնել գյուղին։
Հայաստանը վաստակել է Գերմանիայի աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։
Մարտի 3-ին, ժամը 21.45-ին, Երևանի Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Ֆորդի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բերսեն շեշտել է՝ պատրաստ են տրամադրել ռեսուրսներ, տեղեկատվություն, կապեր, ցանցեր:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ:
Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերը հայտարարել է Ուկրաինայի հետ խոստումնալից բանակցությունների մասին այնտեղ տանկերի գործարան կառուցելու վերաբերյալ և նշել է մոտավոր արժեքը՝ 200 միլիոն եվրո: