
Եվրոպայի մի քանի երկիր կոչ է արել Իսրայելին դադարեցնել բնակավայրերի ընդլայնումն Արևմտյան ափին

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան և Իսպանիան Իսրայելին կոչ են արել չեղարկել Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերում նոր բնակարաններ կառուցելու ծրագրերը:
Այս մասին ասվում է եվրոպական վեց երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը մարտի 4-ին տարածել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերոնշյալ երկրները Իսրայելի կառավարությանը հորդորում են չեղարկել Հորդանան գետի Արևմտյան ափին ավելի քան 7000 բնակարանային միավորների կառուցման որոշումը: