
Տաջիկստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վաղ առավոտյան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանի արևելքում՝ Գորնո-Բադախշանի ինքնավար մարզում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 370 կմ հարավ-արևելք, Սարեզ լճից 97 կմ դեպի արևելք: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ»,- ասել է նա:
Յուսուֆիի խոսքով՝ Մուրգաբում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: