Շվեյցարիան բաց է Մոսկվայի և Կիևի հետ միջնորդական կապերի համար. Ալեն Բերսե

Շվեյցարիան բաց է Մոսկվայի և Կիևի հետ շփումներում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում հնարավոր միջնորդության համար և համապատասխան նախապատրաստական ​​աշխատանքներ է իրականացնում՝ հաշվի առնելով այդ ոլորտում իր գիտելիքներն ու փորձը։

Այս մասին մարտի 4-ին Tan թերթին տված հարցազրույցում նշել է Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ժամանակն է, որ Շվեյցարիան հանդես գա միջնորդության հաստատակամ առաջարկներով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում՝ նա ասել է. «Կարճաժամկետ հեռանկարում դա բարդ է, սակայն մի օր մենք ստիպված ենք լինելու դուրս գալ այդ իրավիճակից: Մենք արդեն պատրաստվում ենք դրան: Ռուսաստանի և Ուկրաինայի հետ մեր շփումներն ու կապերը բաց են»:

Բերսեն շեշտել է՝ պատրաստ են տրամադրել ռեսուրսներ, տեղեկատվություն, կապեր, ցանցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031