Իտալիան և ԱՄԷ-ն ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ընդունել
Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմեդ բին Զաեդ ալ Նահյանը մարտի 4-ին Աբու Դաբիում հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։
Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրներն ամրապնդելու են հարաբերությունները երկկողմ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական, դիվանագիտական, միջազգային, տնտեսական ու առևտրային փոխգործակցությունները։
Իտալիան և Միացյալ Արաբական Էմիրությունները ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը պաշտպանության, արդյունաբերության և ջրային անվտանգության, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ոլորտներում։