Մեկ ամսից ավելի Արցախի Հանրապետություն չի մատակարարվում սնունդ, դեղորայք, վառելիք։ Արգելափակումը թույլ չի տալիս արցախցիներին տեղաշարժվել. hազարավոր մարդիկ արգելափակված են և չեն կարողանում հասնել իրենց տները, այդ թվում՝ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդության էին մեկնել Հայաստան: Արցախի բնակիչները նույնիսկ զրկված են Հայաստանում մահացած իրենց հարազատին Արցախ տեղափոխելու և հուղարկավորել հնարավորությունից:
Չեխիայում հունվարի 14-ին ժամը 8:00-ին վերսկսվել է հունվարի 13-ին մեկնարկած նախագահական ընտրությունների քվեարկությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա և «Բայքար» ընկերության ղեկավարների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը հյուրընկալվել է «TV 100» հեռուստահաղորդմանը։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ եթե գործող իշխանությունը անգործության է մատնվել ու ոչ մի բանով չի զբաղվում, դա չի նշանակում, որ ամբողջ բեռը պետք է թողնել երիտասարդության վրա և ասել, որ երիտասարդներից պետք է ակնկալել պետական խնդիրների լուծում:
«Ճոճանակ» գրքի երևանյան շնորհանդեսի ժամանակ հեղինակը՝ վերլուծաբան Կարեն Բեքարյանը, անդրադառնալով գրքի բովանդակությանն ու համատեքստին, նկատեց, որ այսօր ամենախոցելի կետերից է համարում այն, երբ «օդից» եկած ինչ-որ մեկը կարող է հարվածի տակ դնել ողջ արժեքային համակարգը, ֆունդամենտը, որի վրա կառուցվել է նորանկախ Հայաստանը՝ իր թերություններով ու խնդիրներով. այնպիսի ական դնել, որ այդ պայթյունից անապատ ստացվի:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կրկին Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, միջազգային հանրությանն էլ կոչ է արել՝ աջակցել շրջափակումը վերացնելու հարցում:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ:
«Հայաստանի իշխանություններին Արցախի սուբյեկտայնության հարցը ոչ հետաքրքրել է, և ոչ էլ հետաքրքրում է: Որքան էլ բարդ է էմոցիոնալ և կառուցվածքային տեսանկյունից, պետք է ՀՀ իշխանություններին մի կողմ դնել: Չկա ակնկալիք, ժողովուրդ, ինքնախաբեությամբ եկեք չզբաղվենք»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելու հարցին:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակումից հետո Ադրբեջանը ստիպում է հայերին լքել իրենց հինավուրց հայրենիքը, սակայն արցախցիները չեն լքելու իրենց հայրենիքը, որքան էլ դժվար լինի:
«Ուրիշ հարց, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր խաղաղապահներին ու իր ռազմական ներկայությունն Արցախում, և դա պատճառը, որ մինչ այժմ խաղաղ համաձայնագիրը չի ստորագրվել, որովհետև Իլհամ Ալիևը դեռ հույսը չի կորցնում, որ Ռուսաստանը կարող է պարտվել Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմում»,- նշեց Հայկ Խալաթյանը:
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործի դնել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի արգելափակումը անհապաղ դադարեցնելու համար։
ՀՀ իշխանություններն Արցախին միայնակ են թողել. Հենրիխ Դանիելյանի ասուլիսը` ՈւՂԻՂ
«Ճանապարհը փակելուց հետո առաջին անգամ տարբեր պետությունների կողմից հնչեցին Ադրբեջանին ուղղված հասցեական կոչեր և վերջ»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով միջազգային ներգործությանը:
Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանության իրականացման հերթական գործընթացը պետք է կանխվի:
«Առաջարկում եմ ժամանակ չկորցնելու առումով էլ չհետևենք, չքննարկենք, չվերլուծենք գործող իշխանությունների այն գործողությունները, որոնք ուղղված են Արցախի շուրջ տեղի ունեցող իրավիճակին, քանի որ արդեն ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, որ իրենք որևէ գործ չունեն Արցախի հետ»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
«Այս իրավիճակում բոլոր այն խմբերն ու ուժերը, որոնք այսօր խոչընդոտ են հանդիսանում իրավիճակի հանգուցալուծման, հայկական շահի շոշափման համար, պետք է ուղղակի դուրս շպրտել: ՀՀ այս իշխանության պայմաններում Հայաստանի և Արցախի համար շատ բարդ իրավիճակ է լինելու: Գլխավոր խոչընդոտը ՀՀ իշխանություններն են, առանց որոնց հեռացման Հայաստանի ու Արցախի հետ կապված հայանպաստ լուծումները լինելու են չափազանց բարդ»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Պատկերացրեք մայր, ով գիտակցում է, որ իր երեխայի ճակատագիրն անորոշ է, կամ ֆիզիկական գոյությունը վտանգված է, եթե շարունակի ապրել Արցախում: Մայրը, ով տեսնում է, որ իր երեխան չունի ապագա, բռնելու է արտագաղթի ճանապարհը: Այն, ինչ կատարվում է, Արցախի հայաթափման նպատակ ունի»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը:
Այսօր «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում քննարկումը վարող Լիլիթ Թումանյանն ընթերցեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ուղերձը, ով շրջափակման պատճառով չէր կարողացել ներկա գտնվել երևանյան հանդիպմանը:
Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին խոսակցությունները ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չի բացառում:
Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության և հանցավոր անտարբերության ճիրաններում. ՈՒՂԻՂ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու խնդրին՝ կոչ անելով բացել միջանցքը:
Վերջերս գրել էի Ֆրանսիայի՝ Ադրբեջանին զինելու մասին։
Երևան քաղաքի բնակիչ Բ.Ա.-ն երկու այլ անձանց հետ, թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով, 2020 թվականի սկզբին ստեղծել է հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկվել են բազմաթիվ անձինք:
Այսօր կանգնած ենք պետականության կորստի վտանգի առաջ։ Դժբախտաբար, ոչ բոլորն են գիտակցում սպառնալիքի խորությունը։
Արա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
«Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. պատերազմում իր պարտության ու իր իսկ մեղքով ներկայում ստեղծված վիճակի համար պարբերաբար որպես մեղավոր է նշանակում զինվորներին, սպաներին, հրամանատարներին և բանակն ընդհանրապես:
ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ հիմա նա դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը:
Հունվարի 30-31-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի։