
Արա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Արա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից:
Արա Մկրտչյանը ծնվել է 1978 թվականին: 2000 թ.-ից Արա Մկրտչյանն աշխատել է որպես օպերլիազոր, քննիչ, ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության Պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, ՀԿԳ ավագ քննիչ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության պետ: