Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա Հայաստանն է․․․ 1968թ․ առաջին անգամ Հանրապետական մարզադաշտում ներկա եմ եղել Արարատ-ԲՄԱ Դոնի Ռոստով ֆուտբոլային հանդիպմանը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի 2-2 հաշվով։ Այդ օրվանից դարձա Ֆուտբոլի ֆանատ։ Բայց․․․ Ես նաև, այսպես ասած, ֆուտբոլային գուրման եմ։ Նայում եմ միայն բարձրակարգ ֆուտբոլ։ Բնականաբար լինելով Հայաստանի հավաքականի երկրպագու, որոշ ժամանակաշրջան հաճույքով նայում և երկրպագում էի մեր հավաքականին։
Այս շարժումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանին կա այլընտրանք. Էդուարդ Շարմազանով:
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը Նուր-Սուլթանում «Աստանայի ձևաչափով» բանակցությունների մեկնարկից առաջ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ նոր օպերացիայի անցկացումը ոչ խելամիտ քայլ է անվանել: Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը:
«ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Զրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված հայտարարության մեջ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարևոր ձեռքբերում է համարում 2040 թվականի համար էներգետիկ ոլորտի ռազմավարության ընդունումը։ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Սանոսյանը ընդգծեց, որ Կառավարության բոլոր գործողությունները բխում են հենց այդ ռազմավարությունից:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուստամ Բադասյանը։
Հունիսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Իջևանի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի գործով հերթական դատական նիստը։
«Մենք պարզեցինք, որ անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող մի կազմակերպություն շուրջ 25 տարի Հայաստանում գումարներ է ծախսում տարբեր ամպագոռգոռ գաղափարների համար, սակայն նրանց իրական ծրագրերը, իհարկե, դրանց հետ ոչ մի կապ չունեն: Իմ համոզմամբ՝ Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունը, հասցնել ազգային աղետի ու մեզ համար սարսափելի ավարտի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Մոլդովայում ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցությունն ազդարարում է բողոքի հերթական ակցիայի մասին, այն տեղի կունենա հունիսի 16-ին: Այդ մասին հունիսի 15-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղկազմավորման գրասենյակում: Մոլդովան գարնան վերջին բախվել է գների աննախադեպ աճի: Այդ ֆոնին ընդդիմադիր կուսակցություններն անցկանցնում է բողոքի ակցիաներ:
Էդուարդ Շարմազանովի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
«Հայփոստ»-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Հայփոստ»-ի աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների մասին տարածվող լուրերը սխալ ընկալման հետևանք են:
BRICS-ի եւ G20-ի երկրները շահագրգռված են Արկտիկայում Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա տրանսպորտային հնարավորությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեսպան, Արկտիկական խորհրդի ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նախագահ Նիկոլայ Կորչունովը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին Անկարայում ընդունել է աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Հունիսի 15-ին, ժամը 10:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3-րդ շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա, ինչպես նաև վնասել էլեկտրական լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը մոտենում է ավարտին:
Հունիսի 15-ին, ժամը 11։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաղսի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն իրականացրել է «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք ձայնասկավառակով» երկլեզու գրքի շնորհանդեսը:
Սիրիայի տարածքին Իսրայելի հասցրած հարվածներն անթույլատրելի են: Այդ մասին ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը հայտարարել է «Աստանայի» բանակցությունների սկզբում։
Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի ասուլիսը՝ Սորոսի հիմադրամի դեմ հայցադիմումի մասին. ՈՒՂԻՂ:
Հունիսի 15-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում: Այդ մասին հաղորդել է Fars գործակալությունը։
Ֆինանսական հոսքերի աննախադեպ աճ է եղել Ռուսաստանից. ինչպե՞ս է դա ազդել փոխարժեքների վրա
Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված է Ադրբեջանի կողմից, տեղի է ունենում «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» խորագրով համաժողովը՝ նվիրված Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակին, գրում է minval.az-ը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում հունիսի 15-ին տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի երդման արարողությունը:
Քսանի խմբի երկրները կստեղծեն հատուկ հիմանադրամ, որը կօժանդակի միջազգային նախաձեռնությունը հնարավոր գլոբալ համավարակներին պատրաստ լինելու համար: Հունիսի 15-ին այդ մասին հաղորդում է The Straits Times թերթը։
Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ:
Սիրիայում հակամարտության կարգավորումը մնում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, չնայած հատուկ գործողությանն Ուկրաինայում:
Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։
ԿԺԴՀ-ի իշխանությունները դիմել են Չինաստանին՝ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերկանգնելու խնդրանով, որն ապրիլի վերջից դադացրեցվել էր սահմանի երկու կողմերում կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով: Հունիսի 15-ին այդ մասին հաղորդել է ճապոնական The Asahi թերթը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի աղբյուրներ։
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: