25 տարվա դադարից հետո հանրահայտ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը ժամանել է Հայաստան: Նա կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ համերգներով ներկայանալով Երևանում և Գյումրիում:
Հայաստանում մենք շատ լավ աշխատուժ ունենք, բայց բազմազանությունն է պակասում: Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Գիտության և գործարարության օրեր-2022» գիտաժողովում այս մասին ասաց «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարապետ, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը՝ նշելով, որ Սիլիկոնյան հովտի հաջողության մեծ մասը բազմազանության մեջ է:
ԵՄ-ն, Իսրայելը եւ Եգիպտոսը հունիսի 15-ին համաձայնագիր են ստորագրել Եվրոպական միության երկրներ իսրայելական գազի մատակարարումների շուրջ: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:
ՔՊ-ն ինքն իրեն ծափահարելով ավարտեց ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանը:
«Ամիսներ առաջ ամբողջությամբ վերակառուցվել է Կապան-Տաթև ճանապարհահատվածը, բայց մի քանի ամիս առաջ Տաթև-Աղվանի ճանապարհածածկը գրեթե ամբողջությամբ քանդվել է, և տվյալ հատվածը դարձել է դժվար երթևեկելի»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Իշխանությունը շահագրգռված է, որ գոնե այս ընթացքում մաքսիմում զսպվի գնաճը, որ չառաջացնի սոցիալական ցնցումներ. պարտադրում են ԿԲ-ին, որ ողջ ծավալով զսպի: ԿԲ տիրույթում միակ բանը, որ մնացել է, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, որն արդեն իսկ բավականին բարձր նիշով է սահմանված:
Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում դրամի զգալի արժևորմանը՝ հետաքրքրվեց.
Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի երկրորդ հանդիպումը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմելով Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ ասաց, որ այսօր Հայաստանի բազմաթիվ համայնքներում խմելու ջրի խնդիր կա, և, որ հիմնականում կանայք խմելու ջուրը դույլերով են կրում տարբեր աղբյուրներից, ապա հարցրեց, թե համայնքների խոշորացումից հետո բյուջեից գումար հատկացվելո՞ւ է այս խնդիրը լուծելու համար։
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ։
5000 զոհերը, 9500 ք/կմ կորցված տարածքը, միլիարդավոր դոլարների կորուստները, բանակն ավիրելու, պետությունը քայքայելու, Հայաստանն աշխարհում թուրքերի կամակատար դարձնելու մեղքն ու քաղաքական պատասխանատվությունը Նիկոլի ու իր խունտայի վրա է: Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պատրաստ ենք կրել մեր բաժին պատասխանատվությունը մեր տարիների իշխանության համար, բայց ոչ երբեք թրքահաճո ՔՊ-ականների ու դավադիր Նիկոլի կործանարար գործողությունների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տո կապիտուլյանտ, դու ես հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիևը «լացում» էր, որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։
Հունիսի 14-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 142-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տիանա» և «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիանայի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 22-ամյա ուղևոր Սեյրան Համբարձումյանը մահացել է:
ԿԺԴՀ-ն 2021 թվականին միջուկային ծրագրի վրա մեկ րոպեում ծախսել է 1221 դոլար, ընդամենը՝ 642 միլիոն դոլար: Այդ հաշվարկներն արել են Միջուկային զենքի ոչնչացման միջազգային արշավ (ICAN) կազմակերպության վերլուծաբանները։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կմասնակցի I2U2 խմբի անդամ երկրների առաջին գագաթնաժողովին, խումբ, որի մեջ են մտնում նաեւ Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ ԱՄՆ-ը: Այդ մասին հայտնել է Pioneer թերթը:
Ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, որի հիմնական թեզն այն էր, որ պետք է տարանջատվի հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի հարցից՝ հաջողությամբ լուծվում է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմության բողոքի ակցիաների, ցույցերի շարունակականության մասին այսօր էլ կհամոզվեն։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը։ Քրեական հետապնդումը Գևորգյանի նկատմամբ չի դադարեցվի։
2021-2022 թթ Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության. Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին:
Հունիսի 15-ի կեսօրից հետո սպասվում է, 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինքնաբուխ ակցիա՝ Իտալիայի փողոցում. ՈւՂԻՂ:
Երբ որ ինքը կանգնեց ասեց՝ ես իզմեր չունեմ, ինձ համար ամեն ինչ պարզ էր․ Շարմազանով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջացել է Ուկրաինայի հետ նոր բանակցություններ վարելու անհրաժեշտություն՝ պատասխանելով այս շաբաթ Կիեւ իր ուղեւորության հնարավորության մասին հարցին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան:
Նիկոլը կարող է՝ թող հիմա հրապարակ լցնի․ Էդուարդ Շարմազանով։
Ես, իմ թիմը պայքարելու ենք մինչև ազգակործան պատուհասի կապիտուլյանտ ռեժիմը չհեռանա․ Շարմազանով։
«Փաստորեն մեր ընդդիմադիր գործընկերները, հետապնդելով նույն նպատակը, ինչ մենք, բայց մոտեցումների տրամագծորեն տարբեր հակառակ դիրքորոշումը բերեց այն իրավիճակին, որով մեր ընդդիմադիր գործընկերները թողնելով ԱԺ ամբիոնը, դուրս եկան փողոց, որպեսզի ժողովրդին իրազեկեն այն անհանգստությունների մասին, որոնք իրենք ունեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։
Կամ Նիկոլին դեմ ես, կամ ՝ կողմ ․ 3-րդ ուղին տանում է հատուկ դեսպանի պաշտոնի. Շարմազանով:
Սա շարժման դադար չէ. ավելի վճռական փուլ է. Էդուարդ Շարմազանով: