
Շուշիում անցկացվում է թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին նվիրված համաժողով

Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված է Ադրբեջանի կողմից, տեղի է ունենում «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» խորագրով համաժողովը՝ նվիրված Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակին, գրում է minval.az-ը:
Համաժողովին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երկու երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, «Ազգայնական շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Իսմայիլ Բյույուքաթամանը։