«Խաղը դեռ մինչև վերջ չի գնացել, և կիրթ վերադիրքավորումը կարող է աշխատել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՌԴ ու ԵՄ դիրքերին։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ ՈւԱԿ-ի մի խումբ վաստակաշատ բժիշկներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են պետական պարգևների։
Նորաբաց պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտների, այլև հարազատների հետ:
Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 19-ամյա Գոռ Վարդանյանն Արարատի մարզի Սիս գյուղից էր, ընտանիքի միակ որդին, ունի 2 քույր։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ հարգելու միմյանց սահմանները՝ միևնույն ժամանակ հստակ ընդգծելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման փաստը, և այն, որը մարտական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն:
«Կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր անընդհատ «խաղաղության պայմանագիրը» փորձում են ներկայացնել՝ որպես հետագա ադրբեջանական ագրեսիայի զսպող գործիք, մի բան հաշվի չեն առնում: Խաղաղության պայմանագրերը, որոնք կնքվել են 1-ին համաշխարհային պատերազմից հետո, և այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, ստորագրվել են բոլորովին այլ մշակութային, կրոնական բոլորովին այլ միջավայրում»,- ասաց նա:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի ճանապարհին մոտոցիկլը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 7-ին, Factor-tv-ին տված հարցազրույցում անդրադարձել էր նաև Արցախի հետագա ճակատագրին և ասել, որ արցախցիների իրավունքների, անվտանգության ապահովման իրացման համար Հայաստանի Հնարապետությունը որևէ ռեսուրս չունի, և, որ միակ ռեսուրսը միջազգային հանրության ճնշումներն են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Հոկտեմբերի 8-ին, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ վերջին մարզումներն է անցկացնում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, որ րոպեներ առաջ անվճար ավտոկայանատեղիում, երբ տաքսի գտնելու համար հեռացել է իրերից, գողացել են իր ուղեբեռը, որի մեջ կային փաստաթղթեր, անձնական իրեր և փող:
Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված շուրջ 25 անձանցից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Համաձայն Ոստիկանության զորքերի 2022 թվականի պատրաստության պլանի՝ Ոստիկանության զորքերի ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ հոկտեմբերի 3-ից 4-ը անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը:
Այսօր առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։ Պայթյունից բռնկվել է գնացքի վառելիքի յոթ բաք։ Շրջանի իշխանությունների նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ֆրանսիան կոչ է արել բոլոր ֆրանսիացիներին որքան հնարավոր է շուտ լքել Իրանը՝ զգուշացնելով, որ նրանք ձերբակալությունների, կամայական կալանավորումների և անարդար դատավարությունների ռիսկի տակ են:
Հայաստանի վերաբերյալ հայտարարություն՝ Starmus-ի խորհրդի կողմից:
«Այն տեքստը, որը հրապարակվել է, և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին՝ նշեց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այնպիսի քաղաքականության վարումը, միջավայրի ձևավորումը, որ հիվանդությունները վաղ ախտորոշվեն, կանխվեն, ոչ թե ստիպված լինեն դրանք բուժել:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների սպանության տեսագրությունից։ Տեսանյութում ակնհայտորեն երևում է հայ ռազմագերիների մահապատիժը: Այս մասին գրված է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի թվիթերյան էջում։
Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմել է ՀՀ ու ԱՀ նախկին նախագահներին ու համախմբման կոչ է արել, մի հատ էլ ասել ա, որ ինքը` մեեեեեծն զորավարը բոլոր հակասությունները մի կողմ ա դնում:
Ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 6-ին Գավառի բաժին է ներկայացել 36-ամյա Ռուստամ Ս.-ն:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։
Իռլանդիայում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել:
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կողմերի միջև վստահություն կարող է ստեղծել:
Պրահայի հանդիպման արդյունքներն անակնկալի են բերել իշխանականներին։
Սեպտեմբերի 15-ին, երբ մայրաքաղաք Երեւանում քաղաքացիներն իրենց ցասումն էին արտահայտում՝ հավաքվելով Երեւանի հանրապետության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Մի քանի ժամից զինկոմիսարիատները կգնան միտինգավոր տղամարդկանց հետևից և նրանց կտանեն առաջնագիծ»։
«Վեոլիա ջրի» ներկայացրած հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի քննել։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեծագույն խանդավառությամբ պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին: