Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները բացահայտել են ուղեբեռի և փաստաթղթերի գողություններ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, որ րոպեներ առաջ անվճար ավտոկայանատեղիում, երբ տաքսի գտնելու համար հեռացել է իրերից, գողացել են իր ուղեբեռը, որի մեջ կային փաստաթղթեր, անձնական իրեր և փող:

Գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ: Նա նույն օրը հայտնաբերվել ու ձերբակալվել է, ապա ներկայացվել քննչական բաժին:

Հոկտեմբերի 1-ին նույն քննչական բաժին է ներկայացվել նաև մայրաքաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ: Այդ օրը «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին էր դիմել մի վանաձորցի: Ըստ նրա` վճարովի ավտոկայանատեղիում բեռնասայլակի վրայից գողացել էին տնային տեսալուսանկարահանող ձայնային սարքը: Այս դեպքում ևս օդանավակայանի քրեական հետախույզների միջոցառումն արագ արդյունք տվեց:

Արագ և օպերատիվ գործողությունների արդյունք էր նաև, որ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս