Բաժիններ՝

Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը նախապատրաստվում է ԵԱ-ին

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ վերջին մարզումներն է անցկացնում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Այս մասին հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան:

Կարևորագույն ստուգատեսին նախապատրաստվելու փուլում սա արդեն ընտրանու 3-րդ հավաքն է: Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայանա 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ` երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 54 կգ քաշային կարգում Եկատերինա Սիչևան է, 57 կգ՝ Տաթևիկ Խաչատրյանը:

60 կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63 կգ քաշային կարգում Սոնա Հարությունյանն է, 70 կգ՝ Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը։

Ընտրանին մրցավայր կմեկնի հոկտեմբերի 12-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս