Խարդախության մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 6-ին Գավառի բաժին է ներկայացել 36-ամյա Ռուստամ Ս.-ն, որը սեպտեմբերի 9-ից ՌԴ Լիպեցկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: