Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն, Կենտրոն վարչական շրջաններում և Արարատի մարզում հունվարի 5/6-ին։
Հանրապետությունում հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-2022 ուսումնական տարվա 12-րդ դասարանցիների համար նախատեսված պետական ավարտական քննությունները
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին ընդունեց կառավարության հրաժարականը, որը կշարունակի կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին:
Հունվարի 4-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղից Խորենացու փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հնդկական Բակտվանգ գյուղում է ապրում աշխարհի ամենամեծ ընտանիքը. ընտանիքի հայրը, նրա 39 կանայք, 94 երեխաները և 39 թոռները:
Ստացված զանգվածից ձողիկներ ձևավորել, նախ թաթախել հարած ձվի, այնուհետև՝ պաքսիմատի հետ:
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:
Հավանաբար հանդիպել եք կանանց, ովքեր ծննդաբերելուց հետո դադարել են հոգ տանել իրենց մասին, և նրանց նախկին գեղեցկությունն անհետացել է։
Եվ այս իրավիճակում տապալումների, կորուստների պատասխանատվությունը բացառապես բարդել տարբեր օղակների զինծառայողների վրա, ուղղակի անթույլատրելի է»։
Անցած տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ձևավորեց արտախորհրդարանական ուժերից բաղկացած ձևաչափ, որում ընդգրկվել են իրեն լոյալ բազմաթիվ մանր ու գերմանր քաղաքական կուսակցություններ։
Կիլիկիո Հայոց Ամենայն կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 4-ին ընդունել է Լիբանանում Հռոմի պապի նվիրակ արքեպիսկոպոս Ժոզեֆ Սփիթերին: Այս մասին հայտնում են Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանից:
Հունվարի 4-ին, ժամը 18:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը։
Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը տարածել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Telegram-ի աշխատանքներում խնդիրների են բախվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Շվեյցարիայի օգտատերերը:
Լցոնված նուրբ ձուկ՝ պատրաստված ջեռոցում:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ սահմանին:
Երկնիշ տնտեսական աճի փոխարեն` երկնիշ գնաճ. սա 2021 թվականի միակ բացասական ցուցանիշը չէ: Մասնագետները մեկ անգամ չէ, որ ահազանգել են ավելացող արտաքին պարտքի ֆոնին ներդրումների բացակայության, տնտեսական ակտիվության դանդաղ աճի մասին:
Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ավելի քան 28 հազար ապօրինի միգրանտ, 2021 թվականին հաղթահարելով Լա Մանշ նեղուցը, հայտնվել է Միացյալ Թագավորության տարածքում, ինչն այդ երկրի համար ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներում:
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Դերասանները գրավում են միլիոնավոր մարդկանց սրտերը՝ ոմանք իրենց դերասանական խաղով, ոմանք իրենց արտաքինով, իսկ մյուսները՝ նկարահանման հրապարակից դուրս իրենց բարի գործերով:
Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդ և թագուհի Սիլվիան վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Շվեդական ռադիոն:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ 2021թ․ ընթացքում հարավկովկասյան «շախմատային պարտիան» շարունակվել է մեծ թափով, և ներկայումս «թագավորական գամբիտի» փուլում ենք: Դա, ըստ նրա, այս տարի ևս շարունակվելու է, բոլոր խաղացողները ձգտելու են ամրապնդել իրենց տակտիկան, որը բոլոր խաղացողների դեպքում քիչ թե շատ նորմալ է, իսկ Հայաստանի դեպքում, մեղմ ասած, ոչ շահեկան: Տարասովը […]
Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով: Թեպետ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չեն դադարում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում են ներկայացրել: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 4-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Թուրքմենստանի և Աֆղանստանի հետ սահմանին կրակողների մասին լրատվամիջոցների հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ասվում է Քաբուլում Թուրքմենստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: