
Telegram-ի աշխատանքում խնդիրներ են ի հայտ եկել

Telegram-ի օգտատերերը ահազանգում են համակարգի աշխատանքներում խոտանների առկայության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օգտատերերի 50 տոկոսը հայտնել է, որ խնդիրներ կան Telegram-ի հավելվածի աշխատանքներում, 36 տոկոսը նշել է սերվերին միանալու, իսկ 14 տոկոսը՝ հաղորդագրություններ ուղարկելու խնդիրների մասին:
Telegram-ի աշխատանքներում խնդիրների են բախվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Շվեյցարիայի օգտատերերը: