
Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը տարածել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Մասնավորապես, նախարարները համաձայնեցրել են հետագա քայլերը փոխգործակցության ընդլայնման շուրջ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը, ՄԱԿ-ն ու դրա Անվտանգության խորհուրդը: