Ձուկը շատ համեղ կստացվի, եթե այն նախապես թողնեք հատուկ բաղադրություն ունեցող եփուկի մեջ
Պետք է չմոռանալ, որ չնայած նրան, որ ձուկը շատ օգտակար է, այն նաեւ համարվում է ուժեղ ալերգեն: Եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկն ունի ալերգիա ձկան հանդեպ, շատ հնարավոր է, որ երեխայի մոտ եւս ի հայտ գա ալերգիա ծովամթերքներից: Նման դեպքերում պետք է գոնե 1 տարի երեխաներին ծովամթերքներից զերծ պահել: Իսկ առհասարակ երեխային տալ ձկան տեսքով հավելյալ սնունդ` խորհուրդ է տրվում 1 տարեկանից` սկսելով 1 թեյի գդալից:
Ինչպե՞ս ձուկը ճիշտ պատրաստել
Եթե ձուկը տապակելու եք կամ ֆարշ եք պատրաստելու, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ:
Աղալու կամ շոգեխաշելու համար ավելի հարմար է վերցնել մանր ձկներ, քանի որ դրանց ոսկորներն ավելի փափուկ են, ավելի լավ են ներծծվում մսի մեջ եւ արդյունքում՝ ուտեստն ավելի հյութալի է ստացվում:
Ձուկը չի կարելի եփել ուժեղ եռացող ջրում: Որպեսզի այն պահպանի իր բոլոր օգտակար հատկանիշները եւ համեղ ստացվի, հարկավոր է եփել գոլորշու վրա, կամ ծայրահեղ դեպքում` շատ քիչ քանակությամբ եւ հազիվ նկատելի եռացող ջրում:
Ձուկը շատ համեղ կստացվի, եթե այն նախապես թողնեք հետեւյալ բաղադրությունն ունեցող եփուկի մեջ.
20գ մանր կտրատած գազարը, 20գ մանր կտրատած սոխը, 10-ական գրամ մաղադանոսն ու նեխուրը, աղը, 3-4 դափնու տերեւը, մոտավորապես 8-10 գնդիկավոր պղպեղը եռացնել 1 լիտր սառը ջրում 10-15 րոպե: