Բաժիններ՝

Միացյալ Թագավորություն ապօրինի մուտք գործած միգրանտների թիվը նախորդ տարի գերազանցել է 28 հազարը

Ավելի քան 28 հազար ապօրինի միգրանտ, 2021 թվականին հաղթահարելով Լա Մանշ նեղուցը, հայտնվել է Միացյալ Թագավորության տարածքում, ինչն այդ երկրի համար ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներում:

2020 թվականին ծովի միջոցով Թագավորություն էր հասել միայն 8417 մարդ, մեկ տարի անց այս թիվն ավելի քան եռապատկվել է՝ հասնելով 28 հազար 395-ի:

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել էր, որ ֆրանսիացի փրկարարներն ու սահմանապահ ծառայությունները 2021 թվականի հունվարից մինչև նոյեմբերի վերջ թույլ չեն տվել 7800 ապօրինի միգրանտների Լա Մանշով մտնել Մեծ Բրիտանիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս