Կառավարության որոշմամբ` Վեդիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Կառավարության որոշմամբ՝ Վեդի համայնքում նշանակվելու են ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակելու է Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31