«ՔՊ»-ի երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում են ներկայացրել: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ: