«Թոշակառու մարդիկ կոտորվում են, ոչ մեկը չի մտածում, թե ժողովուրդը 28000 դրամով մի կլոր ամիս ո՞նց է ապրում»,- 168.am-ի անցկացրած հարցախույզի ժամանակ ասաց Երևանի բնակիչ 83 տարեկան մի տղամարդ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններին և ոչ պետական դպրոցներին տրամադրել է «2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումները»։
Նշվում է, որ Թրեյսին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ուղուն։
«Մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային եւ ստորերկրյա ջրերի վայրերից, հետևաբար, ստանալ ԴՆԹ նմուշները այդ մնացորդները շատ դժվար է: Վերջնական փուլում հստակ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե քանի աճյուն կա այնտեղ»,- նշել է Սամեդովը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով:
Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Քրիստինե Կիրակոսյանին (քաղաք Վանաձոր), Ջուլիետա Դարբինյանին (քաղաք Աբովյան) և Մհեր Հակոբյանին (քաղաք Վարդենիս) պատկանող հացի արտադրամասերում:
Երկրի ԱԳՆ-ում ընդգծել են, որ իրադրության հետագա զարգացումը մնում է անկանխատեսելի, չնայած ճգնաժամի լուծմանն ուղղված շարունակվող դիվանագիտական ջանքերին:
«Նորմանդական ձեւաչափի» մասնակից երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա եւ Գերմանիա) ղեկավարների քաղաքական խորհրդականների բանակցությունները Դոնբասի իրադրության կարգավորման շուրջ ավարտվել են ապշեցուցիչ ձախողմամբ, կողմերը հայտնվել են խորը փակուղում: Այդ մասին կարծիք է հայտնել Ուկրաինայի Քաղաքականության վերլուծության եւ մենեջմենթի ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկը:
Քննարկումների արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի կազմը, որի նախագահն է նշանակվել Արթուր Թովմասյանը:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների շրջանակում Հայաստանը կհյուրընկալի այնպիսի մեծանուն արտիստների, ինչպիսիք են Գարուն, Զազը դաշնակահարներ Դենիս Մացուևը, Եֆիմ Բրոնֆմանը և այլք:
Երբ հակակոռուպցիոն գործերով դատավորի մրցույթի հավակնորդը հարցաշարում հայտնաբերում է որդեգրման վերաբերյալ հարցեր, իսկ ԲԴԽ-ն թույլ չի տալիս բողոքարկել, ի՞նչ է ասում Քրեական օրենսգիրքը
«Եթե շատ հակիրճ ասենք մեր պետության այսօրվա տնտեսական իրավիճակի մասին, դա կոլապսին մոտեցող պետություն է: Պետություն, որը շատ մոտ է դեֆոլտի, որովհետև իր գործառույթներն իրականացնում է արտաքին պարտքի հաշվին»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը։
«Խոսելով «Լունա» երգի մասին՝ Ալեսանդրո Սաֆինան ասաց, որ այն համաշխարհային ճանաչում բերեց, փոխեց իր կարիերան, քանի որ մինչ այդ միայն դասական երգեր է կատարել, հետո՝ նաև փոփ ստեղծագործություններ:
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 12-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Կապիտուլյացիայից հետո Շուշի տանող ճանապարհը․․․
Տարեսկզբին 168.am-ը գրել էր, որ Արարատի նախկին մարզպետ, այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի հորդորով, որը հանրությանը հայտնի է ավելի շատ «կոկորդիլոս» մականվամբ, բերման էին ենթարկել Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին: Այդ ժամանակ միջադեպ https://168.am/2022/01/15/1637309.html էր գրանցվել նաև Անդրեասյանի որդու և ոստիկանների միջև։ «Ոստիկանները զենքով խփել, ջարդել են Ուրցաձորի գյուղապետի որդու և գյուղացիներից մեկի քիթը»,- պատմել էր մեր զրուցակիցը։
Ճապոնիայի իշխանությունները կարծում են, որ AUKUS-ի գործընկերությունը (Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի եռակողմ ռազմական գործընկերությունը) նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հնդկա -խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին փետրվարի 11-ին The Australian թերթում հրապակված հարցազրույցում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ։ Բանկի հաճախորդները կկարողանան ձեռք բերել ՀՀ պետական պարտատոմսեր արժեթղթերի առաջնային շուկայից։
82 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Կարպիս Շամլյանը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 405 միլիոն 993 հազար 573: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը, որը լիազորված է երկրի կառավարության կողմից, փետրվարի 11-ին ամերիկյան Lockheed Martin-ի հետ համաձայնագիր է ստորագրել F-35 կործանիչներ մատակարարելու շուրջ: Այդ մասին հաղորդում է ռազմական գերատեսչությունը:
Փետրվարի 11-ին, ժամը 13։49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացում Կարմիր շուկա բնակավայրի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական բնակչությանը: Հունվարի 10-ին ադրբեջանցիները կրակոցներ էին արձակել մանկապարտեզի ուղղությամբ, ինչի հետեւանքով բռնկվել էր մանկապարտեզի տարածքում գտնվող ավտոմեքենան:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնք դեմ էին համայնքների խոշորացմանն ու Սևան համայնքի կազմում ընդգրկվելուն, հենց այդ պատճառով էլ չմասնակցեցին 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին: Առ այսօր Կառավարությունն ըստ էության չի արձագանքել բնակիչների բարձրացրած հարցերին, բայց նրանք դեռ հույս ունեն, որ որևէ արձագանք կլինի, և իրենց գյուղերը չեն ընդգրկվի Սևան խոշորացված համայնքի կազմում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:
Դպրոցներին են ուղարկվել 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում գնահատման նոր մեթոդական ցուցումները։ Քանի որ ծնողների հետաքրքրությունը մեծ էր, պարզաբանեմ, թե ինչ է փոխվել և ինչպես պետք է գործի միավորային գնահատումը՝ այս կիսամյակից սկսած։
Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները. ՈՒՂԻՂ:
Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության գնդակն ավելի բարձր կշիռ ուներ, քան սրանք՝ իրենց հայ-թուրքական գործընթացով. Շարմազանով։