COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում մոտեցել է 406 միլիոնին
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 405 միլիոն 993 հազար 573: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 788 հազար 906 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 77 միլիոն 436 հազար 533 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 915 հազար 616-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 536 հազար 137-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 507 հազար 177 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 27 միլիոն 135 հազար 550 հիվանդացած, նրանցից մահացել է 636 հազար 338 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 745,3:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2812, Հնդկաստանում՝ 362, Բրազիլիայում՝ 2959 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: