Բաժիններ՝

Դուք միայն արտաքին պարտքի միջոցով կարող եք ժողովրդին պահել, որպեսզի դուրս չգա փողոց. Գագիկ Մինասյան

«Եթե շատ հակիրճ ասենք մեր պետության այսօրվա տնտեսական իրավիճակի մասին, դա կոլապսին մոտեցող պետություն է: Պետություն, որը  շատ մոտ է դեֆոլտի, որովհետև իր գործառույթներն իրականացնում է  արտաքին պարտքի հաշվին»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը։

Նրա գնահատմամբ ՝ երկրի ներսում անհրաժեշտ միջոցներ չեն գոյանում, չկան ներդրումներ, քանի որ ներդրումները նախևառաջ պահանջում են քաղաքական կայունություն:

«Օտարերկրյա ներդրումներ չեն եղել ու չեն էլ կարող լինել. հեքիա՛թ է:

Դա տնտեսագիտություն է, գիտություն է. եթե մի երկրում չկա նորմալ իշխանություն, կայունություն… եթե մարդն ուզելու է այստեղ ներդրում անի, նախ պետք է հասկանա՝ այստեղ կայունություն կա՞, թե՞ չկա, այս իշխանությունը, որն այսքան աղետ է բերել այս ժողովրդին, մնալո՞ւ է, թե՞ ոչ:

Չկա կայունություն՝ որևէ ներդրում չի լինելու, չի լինելու ներդրում՝ տնտեսական աճ չի լինելու, չի լինելու տնտեսական աճ՝ դուք միայն արտաքին պարտքի միջոցով կարող եք ձեր ժողովրդին պահել, որպեսզի դուրս չգա փողոց: Հենց դա արեցիք, գնալու եք դեֆոլտի ու կործանման»,- հավելեց Գագիկ Մինասյանը:

Տնտեսագետի համոզմամբ՝ այս շղթան հնարավոր է կտրել միայն մի ձևով՝ «դավաճանների» հեռացմամբ, իսկ եթե այդ շղթան չավարտվի՝ կոլապսն անխուսափելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս